ԱԱԾ-ն թվայնացնում է բոլոր փաստաթղթերը. Մարտի 1-ի փաստաթղթերի վերականգնման խնդիր չկա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը թվայնացնում է ինչպես առկա նյութերը, այնպես էլ արխիվը. այս պահին Մարտի 1-ին առնչվող փաստաթղթերի վերականգնման խնդիր չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ ամբիոնից վստահեցրեց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին վերաբերող կորած և վերականգնված նյութերից: Նա հետաքրքրվեց, թե նյութերը, որոնք ԱԱԾ-ի ձեռքի տակ են, թվայնացվո՞ւմ են, որպեսզի այդպիսի կորուստներ չլինեն:

«Թվայնացման գործընթացը մեզ մոտ բավականին տևական ժամանակ՝ մի քանի տարի է, ինչ իրականացվում է: Մենք թվայնացնում ենք նաև մեր արխիվները: Թվայնացման գործընթացը շարունակվում է: Իսկ Մարտի 1-ին վերաբերող գործերի հետ կապված, փաստաթղթերի վերականգման խնդիր մենք այս պահի դրությամբ այդտեղ չենք տեսնում »,-ասաց Մարտիրոսյանը:

Բաբաջանյանի մյուս հարցն առնչվում էր քննարկվող «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման մասին» համաձայնագրին: Նա հետաքրքրվեց, թե արդյոք կարող է այնպես լինել, որ ԱՊՀ գործընկերներից որևէ մեկի հետ տեղեկություն փոխանակվի, և այդ տեղեկությունն առանց ՀՀ ԱԱԾ տնօրենի իմացության փոխանցվի Ադրբեջանին:

Մարտիրոսյանը արձագանքեց՝ համաձայնագրի հոդված 8-ով կարգավորվում է այդ հարցը: «Առանց մեր գրավոր համաձայնության իրավունք չունեն տվյալներ տրամադրել 3-րդ կողմին»,-ասաց նա:

Դեռ նախորդ տարվա օգոստոսին հայտնի էր դարձել, որ ԱԱԾ-ի անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է, փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն ու միացվել է Մարտի 1-ի գործի քննությանը։ Անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերաբերել է Մարտի 1-ին։

Հայերեն

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել