Ցանցում հրապարակվել Է պատանի խաբեբայի մասին «Արտեմիս Ֆաուլ» ֆիլմի թրեյլերը
1 րոպեի ընթերցում
![Ցանցում հրապարակվել Է պատանի խաբեբայի մասին «Արտեմիս Ֆաուլ» ֆիլմի թրեյլերը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/03/1007104.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Disney ստուդիայի պաշտոնական You-Tube-ալիքում հրապարակվել Է «Արտեմիս Ֆաուլ» ֆենթեզի-ֆիլմի թրեյլերը, որը հիմնված Է իռլանդացի գրող Օուեն Քոլֆերի համանուն գրքի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Արտեմիսը (Ֆերդիա Շո) 12-ամյա դեռահաս Է՝ ժառանգական խաբեբաների ընտանիքից: Նա կարողանում Է խաբել ու գողանալ մեծահասակներից ոչ վատ: Մի անգամ նրա հայրն (Քոլին Ֆարելը) անհետանում Է: Պատանի հանցագործը մեկնում Է որոնումների, որոնց ընթացքում բացահայտում Է հին ստորգետնյա քաղաքակրթություն՝ ոգիներով, փերիներով, թզուկներով եւ կախարդական այլ Էակներով:
Կինոնկարի ռեժիսորը Քենեթ Բրանան Է («Թորը», «Սպանություն «Արեւելյան ճեպընթացում»):
Ֆիլմին մասնակցել են Ջուդի Դենչը, Ջոշ Գադը, Լարա Մաքդոնելը եւ ուրիշներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: