Հասարակական

Զինվորական վարժանքներից և զորավարժությունից խուսափելու տուգանքի չափն առաջարկվում է բարձրացնել

2 րոպեի ընթերցում

Զինվորական վարժանքներից և զորավարժությունից խուսափելու տուգանքի չափն առաջարկվում է բարձրացնել

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով, մասնավորապես, առաջարկվում է զինվորական վարժանքներից և զորավարժություններից խուսափելու համար տուգանքի չափը բարձրացնել` 20 հազար դրամից դարձնելով 30 հազար դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեցՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Նախագծով սահմանվում է, որ պահեստազորում հաշվառված զինապարտ քաղաքացու կողմից օրենքով սահմանված կարգով հայտարարված զինվորական վարժանքներից կամ զորավարժություններից խուսափելը, որը կատարվել է զինվորական կոմիսարիատի կողմից տրված ծանուցագրում նշված ժամկետում առանց հարգելի պատճառների զինվորական կոմիսարիատ կամ զինվորական վարժանքների կամ զորավարժությունների անցկացման վայր չներկայանալու ձեւով, առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

Բալայանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում առաջարկություններ որպես այդպիսին չեն եղել: Փոխնախարարն ակնկալել է, որ առաջարկություններ կլինեն տուգանքի չափը բարձրացնելու վերաբերյալ, քանի որ գրեթե բոլոր խմբակցություններից արձագանքներ էին եղել, թե առաջարկվող տուգանքի չափը փոքր է:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ դա կարևորագույն օրենքի նախագիծ է: Նա փոխանցեց ազատամարտիկների բանավոր դիմումը, որով նրանք խնդրում են, որ տարիքային շեմի բարձրացում լինի, որպեսզի իրենք ևս կարողանան մասնակցել զորահավաքներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում