Հասարակական

Կորոնավիրուսի կասկածով անձանց Ծաղկաձորում մեկուսացնելը վնասում է զբոսաշրջությանը. Ծառուկյան

2 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսի կասկածով անձանց Ծաղկաձորում մեկուսացնելը վնասում է զբոսաշրջությանը. Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ կորոնավիրուսի կասկածով անձանց Ծաղկաձորում մեկուսացնելը լուրջ վտանգ է հասցնում զբոսաշրջությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ծառուկյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Ծառուկյանի կարծիքով՝ Ծաղկաձորում զբոսաշրջային կազմակերպությունները, որոնք հայտեր ունեին, մարդիկ, որոնք տոմսեր, հյուրանոցներ էին ամրագրել, խնդրի առաջ են կանգնել: «Երբ հայտարարել են այդ մասին, շատ պատվերներ, ամրագրումներ չեղարկվել են»,-ասաց նա ու նշեց՝ Ծաղկաձորում օբյեկտներ, հյուրանոցներ ունեցող մարդիկ ևս խնդիրների առաջ են կանգնել:

Ծառուկյանը կորոնավիրուսի ռիսկի դեմ պայքարի առումով կառավարության աշխատանքներից ևս գոհ չէ: «Կորոնավիրուսն արդեն ամբողջ աշխարհով տարածվում, ընդլայնվում է: Դեռ մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն լիներ հիվանդանոցներին, դեղատներին, որ անպայման ապահովեն վիրուսի դեմ պայքարի անհրաժեշտ պարագաների, բժշկական դիմակների հարցը: Մեկ ամիս հետո, երբ եկել չոքել է մեր դուռը, նայում ենք, որ դիմակներ չկան, դեղեր չկան»,-ասաց նա ու նշեց՝ դեղատների տերերը դեռ մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն ստանային, ապահովեին դիմակները:

Հայաստանում կորոնավիրուսովվարակված անձի հետ շփում ունեցած32 մարդ մեկուսացվել է:Մեկուսացված անձինք պահվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» չգործողհյուրանոցում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում