Life

Հայտնի Է դարձել երգը, որով Վրաստանը հանդես կգա «Եվրատեսիլ – 2020»-ում

1 րոպեի ընթերցում

Հայտնի Է դարձել երգը, որով Վրաստանը հանդես կգա «Եվրատեսիլ – 2020»-ում
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թողարկվել Է Take me as I am («Ընդունիր ինձ այնպիսին, ինչպիսին կամ») երգի պաշտոնական տեսահոլովակը, երգ, որով Վրաստանի ներկայացուցիչ Թոռնիկե Ղիփիանին ելույթ կունենա «Եվրատեսիլ – 2020»-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երգի հեղինակը Թոռնիկեն ինքն Է, վերադաշնակման վրա Ղիփիանին աշխատել Է Ալեկո Բերձենիշվիլիի հետ: Ինչպես խոստացել Է երգիչը, երգը սիրո մասին Է եւ զուգակցում Է տարբեր ժանրեր՝ ռոք, Էլեկտրոնային երաժշտություն եւ դաբսթեփի տարրեր:

Թոռնիկեն Եվրատեսիլ կմեկնի ոչ մենակ, այլ բեկ-վոկալիստների՝ Մարիամ Շենգելիայի, Մարիկո Լեժավայի եւ Ալեկո Բերձենիշվիլիի հետ:

Ինչպես հայտնի Է, Վրաստանը «Եվրատեսիլ – 2020»-ում կներկայանա երկրորդ կիսաեզրափակիչում, Թե որ համարով, պրոդյուսերները կհայտարարեն ավելի ուշ, երբ հայտնի լինեն մրցույթի մասնակիցների բոլոր երգերը:

Ընդամենը Եվրատեսիլին կմասնակցի 41 երկիր: Մրցույթը տեղի կունենա մայիսի 12 – 16-ը Ռոտերդամի Ahoy համերգասրահում, հաղորդել Է Sputnik-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում