Սփյուռք

Ավստրալիայից Հայաստան է հայրենադարձվել Չահրոզյանների ընտանիքը.oդանավակայանում դիմավորում է Սինանյանը

1 րոպեի ընթերցում

Ավստրալիայից Հայաստան է հայրենադարձվել Չահրոզյանների ընտանիքը.oդանավակայանում դիմավորում է Սինանյանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշտական բնակության համար Ավստրալիայից Հայաստան է տեղափոխվել Չահրոզյանների ընտանիքը: Օդանավակայանում ընտանիքին դիմավորել է Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Զարեհ Սինանյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է դիմավորման մասին պատմող տեսանյութ:

«Եկել եմ Զվարթնոց օդանավակայան նրանց անձամբ դիմավորելու և Հայաստան բարի գալուստ մաղթելու համար»,-նշել է Զարեհ Սինանյանը:

Գրեգորի և Զեփյուր Չահրոզյանները Հայաստան են տեղափոխվել իրենց 4 որդիների՝ Արեգի, Մասիսի, Սևանի ու Փայլակի հետ: Նրանք շատ ոգևորված են և մեծ սպասումներով են վերադարձել:

«Արդեն քանի տարի է՝ մտածում ենք Հայաստան տեղափոխվելու մասին: Հեղափոխությունը ուժ տվեց, որ հստակ որոշում կայացնենք: Հայապահպանման միակ ճանապարհը Հայաստան վերադառնալն է: Հայաստան առաջին անգամ ենք գալիս, ում ճանաչում ենք, որ եկել են, պարզապես սիրահարված են մեր երկրին: Ամեն ինչ կանենք, որ մինչև տարվա վերջ երեխաներն զգան, որ Հայաստանում են ծնվել»,-նշել է Զեփյուր Չահրոզյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում