Քաղաքականություն

Ազգային ժողովում մեկնարկել է քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում մեկնարկել է քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել են քառօրյա նիստի աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 3-ին մեկնարկող նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը, «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ու մի շարք այլ օրինագծեր:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունելու համար կքննարկեն նաև «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերը, Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ու այլ օրենսդրական նախաձեռնություններ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում