Life

Ջոնի Դեփը կարող Է վերադառնալ Ջեկ Ճնճղուկի դերին. We gor this covered

1 րոպեի ընթերցում

Ջոնի Դեփը կարող Է վերադառնալ Ջեկ Ճնճղուկի դերին. We gor this covered

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԶԼՄ-ներին հայտնի Է դարձել, որ ամերիկացի դերասան Ջոնի Դեփը կարող Է Ջեկ Ճնճղուկի դերին վերադառնալ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆրանշիզայի վեցերորդ մասում: Այդ մասին հայտնել Է We gor this covered-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Աղբյուրը հրատարակությանը պատմել Է, որ Disney ստուդիայի պրոդյուսերներից ոմանք այժմ փորձում են հասնել նախագիծ նրա վերադառնալուն: 2018 թվականի հոկտեմբերին հայտարարվել Էր, որ Դեփին հեռացրել են այդ դերից:

We gor this covered-ի տեղեկատվությամբ, Քրեյգ Մազինը («Չեռնոբիլ») եւ Թեդ Էլիոտը (մասնակցել Է Ջեկ Ճնճղուկի արկածների մասին ֆրանշիզայի նախորդ մասերի ստեղծմանը) գրում են սցենարը:

Disney ստուդիան «Կարիբյան ծովի ծովահենները» վերաթողարկելու փորձեր Է սկսել ձեռնարկել 2018 թվականի վերջին: Այդ ժամանակ վարձել Էին «Դեդփուլի» պրոդյուսերներ Պոլ Վեռնիկին եւ Ռեթ Ռիզին, որոնք պետք Է պատրաստեին սցենարը, բայց նրանք նախագիծը լքեցին 2019 թվականի սկզբին, պատճառները չեն հրապարակվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում