Հասարակական

«Արմենիա» ավիաընկերությունը մինչև մարտի 22-ը չեղարկել է Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները

1 րոպեի ընթերցում

«Արմենիա» ավիաընկերությունը մինչև մարտի 22-ը չեղարկել է Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա» ավիաընկերությունը մինչև մարտի 22-ը չեղարկել է Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները, քանի որ Իսրայելի քաղաքացիները վերադարձնում են տոմսերը նոր տիպի կորոնավիրուսի պատճառով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց «Արմենիա» ավիաընկերության մարքետինգի գծով մենեջեր Նելլի Կոստանդյանը:

«Մեր ընկերությունը որոշում է կայացրել չեղարկել Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները մինչև մարտի 22-ը, քանի որ Իսրայելի կառավարությունը հորդորել է իր քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ ճամփորդություններից, հատկապես այն երկներ, որտեղ ավելի արագ է տարածվում կորոնավիրուսը, ինչպես նաև մի շարք անձինք վերադարձնում են տոմսերը»,- ասաց Կոստանդյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում