Հայաստան բժշկական դիմակների նոր խմբաքանակ է ներկրվելու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բժշկական դիմակների խնդիր ունեն աշխարհի բազմաթիվ երկրներ, առկա է դիմակների համաշխարհային դեֆիցիտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մարտի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Դիմակներ չկան շատ երկրներում կամ եթե կան, ապա եղածը թանկացել է: Այստեղ անհրաժեշտություն կա մեծացնել դիմակների արտադրության հզորությունը: Մեր կարիքների համար մենք ներկրել են 165 հազար դիմակ, առաջիկայում 50 հազար էլ կներկրենք: Դրանք առաջին հերթին խիստ անհրաժեշտ են բժշկական հաստատություններում»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Նա նկատեց, որ քննարկվում է Հայաստանում դիմակների արտադրություն կազմակերպելու հարցը, սակայն գործարարները հասկանում են, որ հնարավոր է բռնկումները շուտով վերանան, և այդ դեպքում իրացման խնդիր կլինի: Նախարարն ընդգծեց, որ բոլոր հնարավոր աշխատանքներն արվում են քաղաքացիների համար դիմակների հասանելիությունն ապահովելու համար:

«Մեկ անգամ ևս ուզում եմ նշել, պետք չէ փողոցում քայլելիս դիմակներ կրել: Այն անհրաժեշտ է կրել, եթե շփվում եք շնչառական վիրուսով մարդու հետ: Կամ պետք է դիմակ կրի հենց շնչառական վիրուս ունեցող քաղաքացին»,-ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է դիմակների գներին, ապա Արսեն Թորոսյանը նշեց, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր գործիքակազմով հսկում է, որ արհեստական աճ չլինի: Նախարարը նաև նկատեց, որ «շուկայում սպեկուլյացիաներ կան»:

Հայերեն English Русский

Գինեսի 11 ռեկորդ 2025 թվականին. «Հայ-Էմ-Դյուցազնատուն» մարզական կենտրոնի սաների հաջողությունները

ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը

Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում

Հասարակական կարծիքի հարցումը վկայում է Հայաստանում ԵՄ-ի նկատմամբ ընդհանուր առմամբ դրական վերաբերմունքի մասին

ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի

Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Դատավորներ Սեդա Սաֆարյանն ու Դավիթ Խաչատուրյանը կշարունակեն մասնակցել ընտրությունների վիճարկման գործի քննությանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում նշվեց Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը

Պիկասոյի վրձնին պատկանող դիմանկարը 1,7 միլիոն դոլարով վաճառվել է Լոնդոնի աճուրդում