Արքայազն Հարրին եւ Ջոն Բոն Ջովին համատեղ երգ են ձայնագրել
2 րոպեի ընթերցում
![Արքայազն Հարրին եւ Ջոն Բոն Ջովին համատեղ երգ են ձայնագրել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/02/1006739.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին մասնակցել Է ամերիկացի երաժիշտ Ջոն Բոն Ջովիի կոմպոզիցիայի ձայնագրությանը, որը Bon Jovi ռոք-խմբի անփոփոխ ղեկավարն Է: Երգի կատարումից մի հատված փետրվարի 28-ին հրապարակվել Է Instagram-ում արքայազնի ու նրա կնոջ՝ Մեգան Մարքլի համատեղ կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Unbroken անվանումը կրող կոմպոզիցիան ձայնագրվել Է Լոնդոնի «Էբբի-ռոուդ» ստուդիայում, որտեղ իրենց հիթերն են ստեղծել այնպիսի խմբեր, ինչպիսիք են՝ The Beatles-ը, Pink Floyd-ը եւ Oasis-ը: Ինչպես նշել Է Daily Mirror թերթը, նոր երգի ստեղծմանը մասնակցել Է նաեւ Մեծ Բրիտանիայի մարտական գործողությունների վետերանների երգչախումբը:
Ենթադրվում Է, որ Unbroken-ը կդառնա հերթական «Անհաղթների խաղերի» (Invictus Games)՝ նախկին եւ գործող այն զինծառայողների մասնակցությամբ մարզական միջոցառման յուրատեսակ հիմնը, որոնք հաշմանդամ են դարձել: Մրցումները տեղի կունենան մայիսին, Հաագայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
View this post on Instagram
I said I’ll give it a shot.. Stay tuned for more to come later... #WeAreInvictus