Քաղաքականություն

ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են 2020թ. ռազմական համագործակցության ծրագիրը

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են 2020թ. ռազմական համագործակցության ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2020թ. ռազմական համագործակցության ծրագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նախարարների համատեղ հայտարարության ընթացքում ասաց Դավիթ Տոնոյանը:

«Հանդիպման արդյունքներով ստորագրեցինք Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2020թ. ռազմական համագործակցության ծրագիրը, որում ներառված են պաշտպանության բնագավառի միջոցառումներ: Վերջիններս ընդգրկում են ռազմական կրթության, զինծառայողների սոցիալական պաշտպանության, խաղաղապահության և լեռնային պատրաստության ոլորտները»,- ասաց նախարարը:

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում