Մակոլեյ Քալկինը կմասնակցի «Սարսափների ամերիկյան պատմության» նոր եթերաշրջանին
2 րոպեի ընթերցում
![Մակոլեյ Քալկինը կմասնակցի «Սարսափների ամերիկյան պատմության» նոր եթերաշրջանին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/02/1006569.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալի ստեղծողներից մեկը՝ Ռայան Մերֆին, Instagram-ի իր Էջում հրապարակել Է 10-րդ եթերաշրջանի դերասանական կազմը: Նա զետեղել Է տեսահոլովակ, որում օվկիանոսի ֆոնին հայտնվում են դերասանների անունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
View this post on Instagram
Ցուցակում առաջիններց մեկը նշված Է Մակոլեյ Քալկինը, որն առավելապես հայտնի Է «Միայնակ տանը» շարքի ֆիլմերից: Նա «Սարսափների ամերիկյան պատմության» մեջ կխաղա առաջին անգամ: Դերասանական կազմի մնացած մասնակիցները՝ Քեթի Բեյթսը, Լեսլի Գրոսմանը, Բիլլի Լուրդը, Սառա Փոլսոնը, Էվան Փիթերսը, Ադինա Փորթերը, Լիլի Ռեյբը, Անժելիկա Ռոսը եւ Ֆինն Ուիթրոքն, արդեն հայտնվել են սերիալում:
Ինչպես նշում Է Variety հանդեսը, Քալկինի վերջին դերերից մեկը դարձել Է կամեոն «Տիկնիկը» սերիալում (2019): «Սարսափների ամերիկյան պատմության» մեջ դերակատարության շնորհիվ նա առաջին անգամ կդառնա գեղարվեստական սերիալի մշտական դերասանական կազմի մասնակից»,- գրել Է հրատարակությունը: Ավելի վաղ Variety-ն նաեւ հայտնել Է, որ «Սարսափների ամերիկյան պատմությունը» երկարացրել են մինչեւ 13 եթերաշրջան: Սերիալն անթոլոգիա Է, որի յուրաքանչյուր եթերաշրջանը նոր պատմություն Է ներկայացնում: «Սարսափների ամերիկյան պատմությունը» նշվել Է բազմաթիվ պարգեւներով եւ անվանակարգերով, որոնց թվում են Emmy-ն եւ «Ոսկե գլոբուսը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: