ՃՈ պետը վստահեցնում է՝ ձեռնարկած միջոցառումները լիովին թույլ կտան բացահայտել բալեր վաճառելու դեպքեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վերջերս ներդրված բալային համակարգի շրջանակում բալեր վաճառելու դեպքերը կարող է հեշտությամբ պարզել. ճանապարհներին տեղադրված տեսախցիկները թույլ են տալիս տեսնել, ով է եղել մեքենայի ղեկին, այլ գործիքներ ևս կան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներին՝ պատասխանելով ներկաների հարցերին:

«Պատկան մարմինները զբաղվում են բալերի վաճառքի հարցով: Խնդրում եմ մի անհանգստացեք»,-ասաց Կարապետյանը:

Նա վստահեցրեց՝ եթե որև մեկը փորձի բալեր գնել որևէ մեկից, Ճանապարհային ոստիկանությունը հնարավորություն ունի տեսախցիկներով տեսնել, թե ով է եղել տվյալ տրանսպորտային միջոցի ղեկին: Կարապետյանը տեղեկացրեց, որ կան բացահայտման այլ տարբերակներ ևս, որոնց մասին ճիշտ չհամարեց այս պահին բարձրաձայնել, վստահեցրեց՝ իրենց ստրատեգիան աշխատելու է: «Շատ զարգացած երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում այդ բալ վաճառելու խնդիրը եղել է, բայց հենց նույն Ֆրանսիայի փորձն ուսումնասիրելով, օրենքն ընդունելիս այնպիսի կանխարգելիչ գործողություններ ենք արել, որ մեզ համար շատ ավելի հեշտ է նրանց հայտնաբերելը»,-եզրափակեց նա:

Հայաստանում 2020-ի հունվարի 1-ից ներդրվել է ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը: Յուրաքանչյուր անձ, ով իրավունք ունի վարորդական վկայական՝ կստանա 9 տուգանային միավոր (բալ): Մեկ տարվա ընթացքում այդ բալերը սպառելու դեպքում նրա տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կկասեցվի 6 ամիս ժամկետով: Այդ ժամկետի կեսը լրանալուն պես՝ անձը հնարավորություն կստանա հանձնել տեսական քննություն և վերականգնել իր վարելու իրավունքը: Այդ քննությունը չհանձնելու դեպքում 6 ամիս անց՝ օրենքի ուժով, առանց որևէ քննություն հանձնելու, վերականգնվում է նրա վարելու իրավունքը և կրկին տրվում 9 բալ: Համակարգի ներդրումից ի վեր շատ մարդիկ տարբեր հարթակներում փորձում են վաճառել իրենց բալերը: Բալերի վաճառքի թեմայով անգամ հումորներ են հնչում՝ «բալը թանկ է»:

Հայերեն

Մենք իրար թշնամի չենք, կարող ենք աշխատանքն առավել որակյալ դարձնել. Թունյանն` ընդդիմությանը

Ընկերությունը 492 մլն դրամի հարկեր չի վճարել. նախկին տնօրենը կալանավորվել է

Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ նախարարին

Նեթանյահուն խոսել է Գազայի վերաբերյալ Թրամփի հետ ունեցած անհամաձայնության մասին

Ռուսաստանը գիշերվա ընթացքում որսացել է ուկրաինական 320 ԱԹՍ

Լիբանանն Իսրայելի հետ բանակցությունների համար ընդլայնված պատվիրակություն կուղարկի Հռոմ

Վաշինգտոն նահանգում բռնկված խոշոր հրդեհը ոչնչացրել է առնվազն 700 շինություն

Մարգուս Ցահքնան շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

Գեղարքունիքի մարզում Ճամբարակ համայնքին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք