ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման բոլոր միջոցառումները ձեռնարկված են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության այսօրվա նիստում մինչ օրակարգային հարցերին անցնելը անդրադարձ կատարվեց կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներին։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախ մանրամասներ ներկայացրեց աշխարհում և տարածաշրջանում վիրուսի տարածման վերաբերյալ և նշեց, որ այսօր զրուցել է Վրաստանի գործընկերոջ հետ: Վերջինս տեղեկացրել է, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի վարակման մեկ դեպքը բերովի է, այսինքն՝ այլ երկրի քաղաքացի է եկել Վրաստան՝ արդեն իսկ վարակված: «Նա և նրա հետ շփված 4 անձինք մեկուսացված են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Թորոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են, և Հայաստանն ապրում է իր բնականոն կյանքով։ «Հանրությունը պետք է համոզված լինի, որ եթե ինչ-որ անհանգստացնող տեղեկություն լինի, այն կհանրայնացվի», - ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ Զինված ուժերում նույնպես կանխարգելման լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել և զինծառայողների ծնողներին ու հարազատներին հորդորեց ըմբռնմամբ մոտենալ:

«ՀՀ քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ բացառվում է ինչ-որ բան թաքցնելու դեպք, ես գիտեմ, որ նման դեպքերում խուճապ տարածողները շատանում են, բացառվում է, որ լինի դեպք, և կառավարությունը թաքցնի այդ տեղեկությունը հանրությունից», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով քաղաքացիներին ապրել բնականոն կյանքով, քանի որ այս պահին որևէ անհանգստացնող բան չունենք:

ՓոխվարչապետՏիգրան Ավինյաննէլ ասաց, որ հատուկ քարտեր են լրացվում այն անձանց համար, ովքեր ռիսկային երկրներից են գործուղվում Հայաստան։

«Եթե, այնուամենայնիվ, վիրուսը թափանցի Հայաստան, կանխարգելիչ բոլոր միջոցառումները ձեռնարկված են, անգամ ավելի լավ, քան շատ զարգացած երկրներում», - վստահեցրեց փոխվարչապետը։

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ