Մեկնարկել է «Այո»-ի շտաբի դրամահավաքը. մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը
1 րոպեի ընթերցում
![Մեկնարկել է «Այո»-ի շտաբի դրամահավաքը. մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/02/1006263.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմը դրամահավաք է իրականացնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դրամահավաքին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դրահամավաքի արդյունքում ստացված գումարն ուղղվելու է քարոզարշավի իրականացմանը:
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին: