Հասարակական

Կարեն Խաչատրյանը գտնվում է քրեակատարողական հիմնարկում

1 րոպեի ընթերցում

Կարեն Խաչատրյանը գտնվում է քրեակատարողական հիմնարկում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով իր գործառույթների իրականացման ընթացքում հնարավորինս բաց ու թափանցիկ սկզբունքով աշխատելաոճին, հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցների տարածած հրապարակումները, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Գագիկ Խաչատրյանի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեում և ֆինանսների նախարարությունում նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած մի շարք անձանց վերաբերյալ քննվող քրեական գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունը, իրազեկում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 17.02.2020թ. որոշմամբ բեկանվել է մեղադրյալ Կարեն Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանավորումը 20 միլիոն ՀՀ դրամի չափով գրավով փոխարինելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի 22.01.2020թ. որոշումը, նրան կալանքից գրավով ազատելը ճանաչվել է անթույլատրելի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, Կարեն Խաչատրյանը ներկայումս արգելանքի տակ է և գտնվում է քրեակատարողական հիմնարկում:

Նախաքննությունը շարունակվում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում