Ֆրանսիայում պիցցա են պատրաստել 257 տեսակի պանիրներով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիոնում (Ռոնի դեպարտամենտ, Ֆրանսիայի հարավ - արեւելք) պիցցա են թխել աշխարհում ամենամեծ քանակությամբ պանիրներով: Այդ մասին հայտնել Է BFMTV հեռուստաալիլքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ մեկ 30-սանտմետրանոց պիցցայի վրա տեղավորել են 257 տեսակի պանիր: Մոտ ժամանակներս ռեկորդը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում: Այդ խոհարարական գլուխգործոցի հեղինակը պիցցայի վարպետ (պիցցայոլո) Բենուա Բրյուելն Է:

Սկզբնապես նա պլանավորել Էր օգտագործել 254 տեսակի պանիր, բայց պատրաստման ժամանակ որոշել Է ավելացնել եւս երեքը: Նրա խոսքով՝ հենց իր ոչ մեծ չափի շնորհիվ այդ պիցցան կարող Է ռեկորդային համարվել: Օգտագործված պանրի քաշը շուրջ 750 գրամ Է, մինչդեռ կերակրատեսակն ինքը կշռում Է շուրջ 1 կիլոգրամ: «Անշուշտ, այդ պիցցան պատրաստվել Է ոչ միայնակ ուտելու համար: Այն նախատեսված Է մոտավորապես 20 հոգու համար եւ կարող Է մատուցվել որպես ապերիտիվի ակրատ»,- պարզաբանել Է Բրյուելը: Նախորդ ռեկորդը սահմանվել Է 2019 թվականի ապրիլին Մելբուռնում: Տեղի ռեստորաններից մեկի ավագ խոհարար Ջոնի Դի Ֆրանչեսկոն 30-սանտիմետրանոց պիցցայի վրա տեղավորել Է 154 տեսակի պանիր: Այն մեծ ժողովրդականություն Է ձեռք բերել եւ հինգ օրում պատվիրվել Է 797 անգամ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի

Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին

Արմավիրի քրեական ոստիկանները կալանավորել են բնակարանային գողության փորձ կատարած երկու տղամարդու

ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը անօդաչու թռչող սարքերի և արհեստական բանականության միջոցով

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Անմեղ խաղից մինչև կիբեռբուլինգ․ ինչպես պաշտպանել երեխաներին առցանց վտանգներից

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, կա առնվազն 20 զոհ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը

Վենեսուելայի իշխանություններն ազատ են արձակել 131 քաղբանտարկյալի