Հասարակական

Հակավիրուսային դեղերի և դիմակների թանկացումը կբացառվի. Նարեկ Զեյնալյան

2 րոպեի ընթերցում

Հակավիրուսային դեղերի և դիմակների թանկացումը կբացառվի. Նարեկ Զեյնալյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը կարծում է, որ դեղատներում բժշկական դիմակների պակասը պայմանավորված է նրանով, որ մարդիկ չհիմնավորված խուճապի մեջ են և սկսել են իրենց տներում դիմակներ պահեստավորել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զեյնալյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Այս պահին, որքանով տեղյակ եմ, դեղատներում դիմակները բացակայում են: Սա չհիմնավորված խուճապի արդյունք է, երբ բնակիչները դիմակներ են պահեստավորում իրենց տներում»,-ասաց Զեյնալյանն ու հավելեց՝ դա բացարձակ անիմաստ է:

Նա նշեց՝ բժշկական դիմակը վարակվելուց 100-տոկոսով զերծ չի պահում: Պատգամավորը վստահեցրեց՝ Առողջապահության նախարարությունն ունի բավականաչափ պահեստավորված դիմակներ: «Բացառելու ենք, որ որևէ հակավիրուսային դեղորայքի կամ դիմակի թանկացում լինի»,-նշեց նա:

Հայաստանի մի շարք դեղատներում բժշկական դիմակների խիստ պակաս է զգացվում, որոշ դեղատներում դրանք առհասարակ չկան, որոշներում էլ վաճառում են սահմանափակ քանակով, օրինակ՝ մեկ անձին առավելագույնը 5 հատ: Որոշ դեղատներ սկսել են դիմակները վաճառել սովորականից շատ ավելի բարձր գնով՝ հասցնելով մինչև 210 դրամի:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը փետրվարի 24-ին հայտարարություն էր տարածել՝ հորդորելով դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի և այլ բժշկական պարագաների գների չհիմնավորված բարձրացումներից, ինչպես նաև շուկայումարհեստական պակասուրդի ստեղծումից:

ՀՀ առողջապահության նախարարությունը փետրվարի 24-ին հայտնել էր, որ համապատասխան ստորաբաժանումները զբաղվում են դեղատներում պաշտպանիչ դիմակների օրեցօր նկատվող պակասի հարցը լուծելու հարցով, դիմել են մի շարք աղբյուրների՝ դիմակների մեծ խմբաքանակ ներկրելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում