Հայաստանում 83 անձի հետազոտության արդյունքում կորոնավիրուս չի հայտնաբերվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում թեթևակի նախանշաններ ունեցող 83 անձինք անցել են կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստ, բոլորի դեպքերում պատասխանները եղել են բացասական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

«Հունվարի 24-ից մոտ 2000-ից ավելի անձանց հսկել ենք, ունեցել ենք 83 հոսպիտալացում: Այսինքն՝ անձինք, որոնք Չինաստանից են եկել և ունեցել ենք անգամ թեթևակի նախանշաններ, օրինակ՝ 37 աստիճան ջերմություն, անմիջապես հոսպիտալացվել են, կազմակերպվել է զննումը, բոլորը թեստավորվել են: Բոլորի պատասխանները եղել են բացասական»,-ասաց Վանյանը:

Նա նաև նշեց, որ այս պահին կան հսկողության տակ գտնվող անձինք:

Չինաստանից ժամանակ անձանց տվյալներով լրացվում են հասցեական քարտեր՝ գրանցված հիվանդության առավելագույն գաղտնի շրջանի չափով հսկողության տակ պահելու նկատառումով։

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովիփետրվարի 24-ի նիստում որոշում է կայացվելդադարեցնել ցամաքային հաղորդակցությունը հարևան Իրանի հետ, որտեղ արդեն իսկ գրանցվել են կորոնավիրուսի հիվանդացության, ինչպես նաև մահվան դեպքեր: Իրանի հետ օդային հաղորդակցության նկատմամբ կիրառվելու են ոչ ամբողջական սահմանափակումներ:ՍակայնԻրանի հետ բեռնափոխադրումներըկիրականացվենառանց սահմանափակումների՝կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:

Հայերեն English Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա