Գերմանացի փորձագետը նշել է քնի համար վնասակար մթերքները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սննդի գերմանացի փորձագետ Հայդրուն Շուրբերտը նշել Է քնի համար վնասակար մթերքները: Այդ մասին գրելէ Focus-ը, տեղեկացնումէ«Արմենպրես»-ը:
Պարզվել Է, որ քնին կարող Է խանգարել հում բանջարեղենը, քանի որ ակտիվացնում Է մարսողական տրակտի աշխատանքը: Փորձագետը նշել Է, որ դա օրգանիզմին խանգարում Է անցնելու խորը քնի փուլ: Նաեւ, Շուբերտի խոսքով, քնի համար վնասակար են չիլին եւ կոճապղպեղը: Այդ մթերքները նունպես արագացնում են նյութափոխանակությունը եւ կարող են բարձրացնել մարմնի ջերմաստիճանը:
Ցանկում Է հայտնվել նաեւ մատուտակը: Խոտաբույսը, սննդագետի խոսքով, պարունակում Է մեծ քանակությամբ գլիցիրիզինային թթու, որը բարձրացնում Է ճնշումը եւ ազդում ջրա-աղային հաշվեկշռի վրա: Քնի համար վնասակար մթերքների թվում են հայտվնել նաեւ շոկոլադը եւ կոֆեին պարունակող ըմպելիքները: Շուբերտն անքնությամբ տառապող մարդկանց խորհուրդ Է տվել հրաժարվել ուշ ընթրիքներից՝ օրգանիզմին հանգստի տրամադրվելու հնարավորություն ընձեռելու համար: