«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայերը Քյոլնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայերի հետքերը Գերմանիայում հասնում են մինչեւ քրիստոնեական ժամանակաշրջաններ։ 301 թ. հաջորդող տարիներին հայ քրիստոնյա քարոզիչներ են եկել Գերմանիայի այժմյան տարածքներ՝քրիստոնեական կրոնն այստեղ քարոզելու մտադրությամբ։ Եվրոպայում եւ նաեւ Գերմանիայում ամենահայտնի հայկական ծագմամբ անձը Սուրբ Բարսեղն է կամ Վլասը՝ Սեբաստիա քաղաքից։

Գերմանիայում բնակություն հաստատած հայերի մասին պատմական վկայություններ գրեթե չկան, եւ հստակ չէ, թե հայերը երբ են ոտք դրել այս տարածք։Գերմանիան առաջին պետություններից է, որ կապ է հաստատել Կիլիկյան Հայաստանի հետ։ Գերմանիայի Հայնրիխ 6-րդ կայսրը ճանաչել է Լեւոն Բ-ին՝ որպես Կիլիկիայի թագավոր, եւ թագ շնորհել նրան։ Գերմանիայի համալսարանական կենտրոններում են կրթություն ստացել Կոմիտասը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գեւորգ Ե Սուրենյանցը, գրողներ Լեւոն Շանթը, Ավետիք Իսահակյանը։

19-րդ դարի կեսերից զգալի էր հայ ներգաղթյալների հոսքը դեպի Գերմանիա, ովքեր հիմնականում Արեւելյան Հայաստանից էին։ 1960-ական թվականներից Թուրքիայից հայերի մեծ հոսք եղավ դեպի Գերմանիա։Ստամբուլից, Անկարայից եւ հայաշատ այլ վայրերից հայ երիտասարդներ էին գալիս Գերմանիա։ Այդ տարիներին էլ հետզհետե ձեւավորվեց հայ համայնքը Քյոլնում։ Քյոլնի հայ համայնքն ավելի աշխուժացավ, երբ 1991 թ. կազմավորվեց Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմը: Առաջնորդանիստը Քյոլնի Սահակ - Մեսրոպ եկեղեցին է։ 2018-ից թեմի առաջնորդն է գերաշնորհ Տեր Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։ Քյոլնի հայկական համայնքը գործում է Գերմանիայի թեմի հետ միասին եւ, բնականաբար, համարվում է եկեղեցական համայնք։ Այդպիսի 15 հայ համայնք կա Գերմանիայում։

Թեմի գործունեության եւ խնդիրների մասին «ՀՀ»-ին տեղեկություններ է հայտնել Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Տեր Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն