Հասարակական

Ռազմիկ Աբրահամյանը ընդունել է իր մեղքը կաշառք տալու դրվագով

1 րոպեի ընթերցում

Ռազմիկ Աբրահամյանը ընդունել է իր մեղքը կաշառք տալու դրվագով

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կայացել է «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և Առողջապահության նախարարի նախկին տեղակալ Արսեն Դավթյանի գործով դատական նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստին հարցաքննվել են վկաները:

Այս գործով Աբրահամյանը մեղադրվում է առողջապահության նախկին նախարարի տեղակալին կաշառք տալու, իսկ Արսեն Դավթյանը՝ կաշառք ստանալու համար։

Նիստի ավարտից հետո արդեն Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը լրագրողներին հայտնել է, որ Աբրահամյանը ընդունել է իր մեղքը:

Ռազմիկ Աբրահամյանը նաև մեղադրվում է քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, կամ անզգուշությամբ առաջացրել են երեխայի մահ կամ այլ ծանր հետևանքներ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում