Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատախազությունը մերժել է «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Միջնորդությունը մերժվել է այն պատճառով, որ քննության ներկա փուլում որևէ այլ խափանման միջոց, այդ թվում՝ անձնական երաշխավորությունը, ի զորու չէ կանխելու մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագիծը և չեզոքացնելու Թավադյանի նկատմամբ դատարանի կողմից կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշմամբ արձանագրված հիմքերը: Ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու հիմքերը և անհրաժեշտությունը բացակայում են»,- նշեց Խաչատրյանը:

Թավադյանի համար երաշխավորել էին Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանը, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը և ուրիշներ:

Արմեն Թավադյանը ձերբակալվել էր 2019 թվականի դեկտեմբերի 24-ին, այնուհետև երկու ամսով կալանավորվել:

Արմեն Թավադյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելուկամ դրան հարկադրելը):

Հայերեն Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ»-ն արտագնա խաղում զիջեց «Դեբրեցեն»-ին

Գերմանիայում ձերբակալել են բանկի աշխատակցին դանակահարած հանցագործին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Էրազմուս Մունդուս» ծրագրի հայ ուսանողների հետ

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ

ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը

ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին