Life

Գիտնականները նոր խխունջ են հայտնաբերել եւ այն անվանել Գրետա Թունբերգի պատվին

1 րոպեի ընթերցում

Գիտնականները նոր խխունջ են հայտնաբերել եւ այն անվանել Գրետա Թունբերգի պատվին
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները Բրունեյում խխունջների նոր տեսակ են հայտնաբերել եւ այն անվանել Craspedotropis gretathunbergae ի պատիվ շվեդ Էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգի: Այդ մասին հայտնել Է Biodiversity Data Journal-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գիտնականները Բրունեյից, Նիդեռլանդներից, Մալայզիայից, Իտալիայից եւ Ֆրանսիայից խխունջների նոր տեսակ են հայտնաբերել ցիկլոֆորիդների ընտանիքից: Այդ տեսակը շատ զգայուն Է երաշտների, ջերմաստիճանների առավելագույն մեծությունների եւ անտառների դեգեներացիայի նկատմամբ: Նկատի առնելով այն, որ այդ տեսակը, հավանաբար, ծանր կտանի կլիմայի փոփոխությունները, նրան որոշել են անվանել Էկոակտիվիստուհու պատվին:

«Այս խխունջն անվանելով Գրետա Թունբերգի պատվին՝ մենք ընդունում ենք, որ նրա սերունդը պատասխանատվություն կկրի այն խնդրիրների լուծման համար, որոնք նրանք չեն ստեղծել»,- հայտարարել Է Ջոնաթան Լիմը, որն առաջինն Է հայտնաբերել նոր տեսակի ներկայացուցչին: Նրա խոսքը մեջբերում Է EurekAlert հրատարակությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում