Աշխարհի ամենագեղեցիկ կինը ցուցադրությանը մասնակցել Է թափանցիկ վերնաշապիկով
1 րոպեի ընթերցում
![Աշխարհի ամենագեղեցիկ կինը ցուցադրությանը մասնակցել Է թափանցիկ վերնաշապիկով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/02/1005785.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը, որին ավելի վաղ ճանաչել են աշխարհի ամենագեղեցիկ կինը, մասնակցել Է Max Mara իտալական բրենդի աշուն-ձմեռ 2020 տարեշրջանի ցուցադրությանը: Շոուի տեսանյութը զետեղված Է հայտնիի պաշտոնական Instagram-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
23-ամյա Հադիդը Միլանում կազմակերպված Բարձր նորաձեւության շաբաթին հանրության առջեւ հայտնվել Է օրգանզայից կարված սեւ վերնաշապիկով՝ գրպաններով եւ ծավալուն թեւքերով, որի տակ երեւում Է նրա կուրծքը: Բացի այդ, մոդելը հագել Էր ուղիղ ձեւվածքով թավշե անդրավարտիք, որը նրբաքուղերով կապված Էր գոտկատեղին:
Մանեկենուհու կերպարը նաեւ համալրված Էր սեւ ձեռնոցներով եւ խարսխաձեւ հյուսվածքով մեծ թեւնոցով: