Փաշինյանի դիրքորոշմամբ՝ իշխանությունը չպետք է գնա կառավարման համակարգի շրջադարձային փոփոխության

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմամբ՝ իշխանությունը չպետք է գնա երկրում կառավարման համակարգի շրջադարձային փոփոխության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Մեր մտածածը հետևյալն է, որ մենք իրականացնենք Սահմանադրական փոփոխություններ, լուրջ, բովանդակային փոփոխություններ, դե-ֆակտո, առանց խոշոր, սկզբունքային կառուցակարգեր փոխելու, բայց դե-յուրե դա լինի նոր սահմանադրության ընդունում, որպեսզի մեկ անգամ ժողովուրդը գա և քվեարկի, և ընդունի այդ սահմանադրությունը:

Իսկ, եթե չքվեարկի, առնվազն, մենք այն, ինչ ունենք, կունենանք։ Մեր խնդիրն է՝ ունենալ լեգիտիմ, լիարժեք, անառարկելի (Սահմանադրություն-խմբ.), որ ժողովուրդը համարի իր ընդունածը, և, եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես հիմա երևում է, որ պետք է ընթանա, ըստ ամենայնի հնարավոր կլինի այդ գործընթացը զուգակցել հաջորդ խորհրդարանական ընտրությունների հետ»,- ասաց Փաշինյանը:

Նա գործընթացը կարևորում է այն

համատեքստում, որ 1995, 2005 և 2015 թվականների Սահմանադրական հանրաքվեները եղել են կասկածելի, և սահմանադրության լեգիտիմության խնդիրը կա:

«Մենք Սահամանադրական իրականություն ստեղծելու ճանապարհով ենք գնում: Իմ դիրքորոշումն այն է, որ մենք կառավարման համակարգի փոփոխության, շրջադարձային փոփոխությունների չպետք է գնանք, կարծում եմ, որ դա կլինի նաև մեր քաղաքական թիմի գնահատականը, բայց սահմանադրական փոփոխությունները մշապես գոյություն ունեցող օրակարգ են ցանկացած երկրում»,-նշեց վարչապետը՝ նկատելով, որ ապրիլի 5-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելով ժողովուրդն իր քվեով կընտրի Սահմանադրությունը:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:

Հայերեն

Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի

Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Դատավորներ Սեդա Սաֆարյանն ու Դավիթ Խաչատուրյանը կշարունակեն մասնակցել ընտրությունների վիճարկման գործի քննությանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում նշվեց Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը

Պիկասոյի վրձնին պատկանող դիմանկարը 1,7 միլիոն դոլարով վաճառվել է Լոնդոնի աճուրդում

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է ոստիկանի գործունեությանը. հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը

Անչափահասների կողմից թմրամիջոցների գործածման, հանցագործությունների թվի աճի միտում չի նկատվում

Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին