Քաղաքականություն

Վարչապետը խոսեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը Վենետիկի հանձնաժողովին ներկայացնելու մասին

1 րոպեի ընթերցում

Վարչապետը խոսեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը Վենետիկի հանձնաժողովին ներկայացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում անդրադարձել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը Վենետիկի հանձնաժողովին ներկայացնելու հարցին: Վարչապետը նշեց, որ Գերմանիա այցի ընթացքում իրավիճակի վերաբերյալ քննարկումներ է ունեցել: Նա նշեց՝ միջազգային գործընկերները զարմացած են, որ Հայաստանի Հանրապետությունում՝ գործող Սահմանադրական դատարանի ձևավորման շուրջ տրանսֆորմացիոն շրջանում կուլիսային պայմանավորվածություններ ու նմանատիպ այլ պրոցեսներ են եղել:

«Եվրոպացի գործընկերների ուշադրությանն եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս ողջ պրոցեսը, որի դեպքում իրավունքի չարաշահման հետ գործ ունենք, տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի ուշադրության ներքո»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի այս հարցին: «Այս հարցը կքննարկենք եվրոպացի գործընկերների հետ»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ պետք է հասկանալ, թե ինչպես են գալու Վենետիկի հանձնաժողովի հետ կախված խնդրին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում