1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի երգիչ The Weekend-ը (Էյբել Տեսֆայե) ցանցում ներկայացրել Է After hours գլխավոր թրեքը նոր համանուն ալբոմից: Երաժիշտը երգում Է աղջկա մասին, որի հետ, ամենայն հավանականությամբ, հարաբերությունները խզվել են: Եվ այժմ նա շատ Է ափսոսում դրա համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Որտեղ ես դու հիմա, երբ ինձ այնքան հարկավոր ես: Ես ամեն ինչ կտայի, միայն թե կողքիս լինեիր»: Հայտնի Է, որ թրեք-թերթիկում տեղ կգտնի 14 կոմպոզիցիա, այդ թվում՝ Heartless-ը ("Անսիրտը"), որը գլխավորել Է Billboard Hot 100-ը, եւ Blinding Lights-ը, որը նվաճել Է Մեծ Բրիտանիայի երաժշտական չարթերը: Այս երգերի տեսահոլովակները նույնպես հաջողություն են ունեցել: Այսպես, Heartless-ի հոլովակը YouTube-ում հավաքել Է ավելի քան 45 միլիոն դիտում, իսկ Blinding Lights-ի տեսահոլովակը դիտել են 72 միլիոն անգամ:
The Weekend-ի նախորդ ալբոմը՝ "Starboy"-ը, ներկայացվել Էր 2016 թվականին: 2018 թվականին այդ աշխատանքի համար երգիչը «Գրեմմի» մրցանակ ստացավ «Լավագույն ժամանակակից ուրբան-ալբոմ» անվանակարգում: After hours սկավառակի թողարկումը պլանավորված Է մարտի 20-ին: Նախնական պատվերն արդեն հասանելի Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: