Life

Հայտնի են դարձել Մարտին Սքորսեզեի նոր ֆիլմի սյուժեի մանրամասները

2 րոպեի ընթերցում

Հայտնի են դարձել Մարտին Սքորսեզեի նոր ֆիլմի սյուժեի մանրամասները
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեժիսոր Մարտին Սքորսեզեն պատմել Է «Ծաղկալուսնի սպանողները» իր նոր ֆիլմի սյուժեի մանրամասները, որը հիմնված Է Դեւիդ Գրանի համանուն գրքի վրա: Այդ մասին հայտնել Է Collider-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա նման Է վեսթեռնի,-մեկնաբանել Է Սքորսեզեն:-Գործողությունը տեղի Է ունենում 1921-1922 թվականներին Օկլահոմայում: Կինոնկարում լինելու են քովբոյներ: Ճիշտ Է, բացի ձիերից, նրանք ունենալու են նաեւ ավտոմեքենաներ: Հիմնականում այս ֆիլմն Օսեյջ հնդկացիական ցեղի մասին Է, որին սարսափելի տարածք Է բաժին ընկել ապրելու համար: Բայց նրանք սիրեցին այդ վայրը եւ հավատում Էին, որ սպիտակամորթները երբեք չեն հավակնի դրան: Մինչեւ որ այնտեղ նավթ հայտնաբերեցին: Տասը տարի շարունակ օսեյջներն ամենահարուստ մարդիկ Էին, բայց ամեն ինչ հօդս ցնդեց, երբ Օկլահոմա ժամանեցին սպիտակամորթները: Բանը հասավ նրան, որ ավելի շուտ բանտ կնստեցնեին շուն սպանելու, քան թե հնդկացիներին սպանելու համար»:

Կինոնկարում գլխավոր դերերը կկատարեն Լեոնարդո դի Կապրիոն եւ Ռոբերտ դե Նիրոն: Ճիշտ Է, դեռ հայտնի չԷ, թե նրանք ում են մարմնավորելու:

Պլանավորում են նկարահանումներին ձեռնամուխ լինել մարտ ամսին:

«Ծաղկալուսնի սպանողները» ֆիլմի թողարկումը պլանավորված Է 2021 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում