Life

"Take on me" հիթի a-ha հոլովակը 1 միլիարդ դիտում Է հավաքել YouTube-ում

1 րոպեի ընթերցում

"Take on me" հիթի a-ha հոլովակը 1 միլիարդ դիտում Է հավաքել YouTube-ում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգական խմբի 1983 թվականի "Take on me" հիթի a-ha հոլովակը 1 միլիարդ դիտում Է հավաքել YouTube-ում: Այդ մասին հայտնել Է ET Canada-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կոմպոզիցիայի տեսահոլովակը նկարահանել Է ռեժիսոր Սթիվ Բերոնը: Ինչպես հայտնում Է հրատարակությունը, չորսրոպեանոց հոլովակի համար նրանից ու նկարահանող խմբից պահանջվել Է 16 շաբաթ:

Հոլովակն ստեղծելիս օգտագործել են հատուկ անիմացիոն տեխնիկա:

Սրճարանի այցելուն (Թերեզա Բեյլին) կոմիքս Է ընթերցում մոտոմրցարշավորդների մասին: Նա անսպասելիորեն հայտնաբերում Է, որ նրանցից մեկը (խմբի մենակատար Մորթեն Հարքեթը) իրեն աչքով Է անում: Այնուհետեւ նա աղջկան Է մեկնում ձեռքը, եւ նրանք միասին ընկղմվում են նկարված աշխարհի մեջ:

Երգը, որը ռելիզից անմիջապես հետո գլխավորել Է Billboard Hot 100 չարթը, կատարել են բազմաթիվ երաժիշտներ եւ ծաղրանմանակել են երկրպագուները: Այսպես, Weezer ռոք խմբի մասնակիցները ներկայացրել են այդ հիթի իրենց տարբերակը եւ նույնիսկ հոլովակ նկարահանել a-ha-ի ոճով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում