Սպառազինության համար նախատեսվող 2,5 մլրդ դոլարից 1,5-ը պետք է գոյանա հակակոռուպցիոն պայքարից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակակոռուպցիոն պայքարն ավելի արդյունավետ դարձնելուև շատ ավելի մեծ գումարներ պետական բյուջե վերադարձնելու թեմայով վերջին շրջանում քննարկումներ ունեցել ենք եւ շարունակում ենք ունենալ իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ: Կառավարության նիստի ժամանակ այսպես ասացվարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ դա լինելու է առաջիկա ամենակարևոր խնդիրներից մեկը:

«Ես ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի նախընտրական գործընթացի ընթացքում ես արել եմ հետևյալ քաղաքական հայտարարությունը, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում մենք պետք է 2,5 մլրդ դոլար հավելյալ միջոցներ ծախսենք մեր անվտանգության կարիքների վրա, մասնավորապես, Զինված ուժերի մարտունակության ու սպառազինության մակարդակը բարձրացնելու համար: Այդ 2,5 մլրդ դոլարից 1,5-ը պետք է գոյանա հակակոռուպցիոն արդյունավետ պայքարի միջոցով, այդ թվում՝ գողացված միջոցների ետբերման գործընթացի միջոցով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի ծավալներն ու մասշտաբներին՝ վարչապետն ասաց. «Այո՛, աննախադեպ հաջողություններ ունենք: Մասնավորապես, այս տարի Հատուկ քննչական ծառայությունը վերականգնել է 7 անգամ ավելի շատ գումար, քան Հատուկ քննչական ծառայության գոյության ողջ ընթացքում, իսկ այն գոյություն ունի արդեն 11 տարի: Սա ցուցանիշ է, որը չի կարելի չընդունել, չգնահատել, բայց մյուս կողմից՝ մեր սահմանած նշաձողերն շատ ավելի բարձր են, և մենք մեր հակակոռուպցիոն համակարգերի բարելավման, օրենսդրության կատարելագործման միջոցով պետք է այս միջոցը դարձնենք ավելի արդյունավետ, որովհետև մենք բոլորս գիտենք, որ դրա պոտենցիալը կա»:

Հայերեն العربية

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես