Life

Բրիտանուհին գերել Է ցանցը ստորգետնյա անցումում Լեդի Գագայի հիթի կատարմամբ

1 րոպեի ընթերցում

Բրիտանուհին գերել Է ցանցը ստորգետնյա անցումում Լեդի Գագայի հիթի կատարմամբ

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրող Քեւին Ֆրեշուոթերը ցանցում տեսանյութ Է հրապարակել իր առցանց-շոուից, որտեղ պատահական անցորդներին խնդրում Է մի հատված կատարել որեւԷ հայտնի երգից: Մասնակիցներից մեկը գերել Է ցանցը Լեդի Գագայի Shallow հիթի կատարմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լրագրողը բրիտանուհուն խնդրել Է «Աստղ ծնվեց» ֆիլմի գլխավոր երգից մի հատված կատարել հենց ստորգետնյա անցումում: Նա սկզբում շփոթվել Է, բայց հետո հզոր ու գեղեցիկ վոկալ Է ցուցադրել:

Արդյունքում այդ հոլովակը սոցիալական ցանցում հավաքել Է ավելի քան 11 մլն դիտում եւ հազարավոր լայքեր: Ավելի ուշ ԶԼՄ-ները պարզել են, որ առցանց-շոուի մասնակցուհին պրոֆեսիոնալ երգչուհի եւ երգերի հեղինակ Շառլոտա Օբերին Է:

Որպես կանոն նա կատարում Է ամենատարբեր ժանրերի կոմպոզիցիաներ՝ սկսած ջազայիններից եւ ավարտած ժամանակակից փոփ-երաժիշտների, այդ թվում՝ Ռիհաննայի ու Բեյոնսեի երգերի քավերներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում