Տնտեսություն

Հարկային տեսուչներին առաջիկայում կընտրի ինքնաշխատ համակարգը

1 րոպեի ընթերցում

Հարկային տեսուչներին առաջիկայում կընտրի ինքնաշխատ համակարգը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է նոր համակարգ, որն առաջիկայում թույլ կտա, որ ինքնաշխատ համակարգն ընտրի տեսուչին, որը պետք է ստուգում իրականացնի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Ինքնաշխատ համակարգը ներդրվել է, սակայն այն անցնում է փորձարկման փուլ: Շատ դեպքերում համակարգն ընտրում է աշխատակցի, որն, օրինակ, արձակուրդում է: Բայց մոտ ապագայում գալու է ժամանակ, որ համակարգը տվյալ ստուգումն իրականացնելու համար ինքն է ընտրելու տեսուչներին կամ տեսուչների թիմը»,-ասաց Անանյանը:

Արդյունքում ստուգումներ կիրականացնեն ավտոմատ համակարգի միջոցով ընտրված տեսուչները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում