Life

Սինդի Քրոուֆորդի 18-ամյա դուստրն իրեն լուսանկարել Է հայելու մեջ

1 րոպեի ընթերցում

Սինդի Քրոուֆորդի 18-ամյա դուստրն իրեն լուսանկարել Է հայելու մեջ
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ Քայա Գերբերը, իր բաժանորդներին ներկայացրել Է բաց լուսանկար՝ առանց ներքնազգեստի: Լուսանկարը հայտնվել Է աղջկա Instagram-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Լուսանկարում 18-ամյա Գերբերը լոգարանում կիսով չափ շրջված կանգնած Է հայելու առջեւ՝ կուրծքը ծածկելով ձախ ձեռքով: Նրա վրա միայն գորշ գույնի մարզական անդրավարտիք Է: Այս կերպ Գերբերը երկրպագուներին ցուցադրել Է իր մի քանի դաջվածքները, ինչպես նաեւ դիմահարդարումը, որն արել Է բրիտանացի վիզաժիստուհի Նաոկո Սինցուն, եւ խոնավ մազերի Էֆեկտով սանրվածքը, որի հեղինակը Աննա Քոֆոնեն Է:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում