Life

Disney-ը պատրաստվում է էկրանավորել «Ռապունցել. խճճված պատմություն» անիմացիոն ֆիլմը

1 րոպեի ընթերցում

Disney-ը պատրաստվում է էկրանավորել «Ռապունցել. խճճված պատմություն» անիմացիոն ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԶԼՄ-ներին հայտնի Է դարձել, որ Disney ստուդիայում պատրաստվում են Էկրանավորել «Ռապունցել. խճճված պատմություն» անիմացիոն ֆիլմը: Այդ մասին հայտնել Է Screen Rant-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լրագրողները դիմել են կինոընկերության ներկայացուցիչներին, որտեղ նրանց հաստատել են, որ դա ճիշտ Է. նախագիծը գտնվում Է մշակման վաղ փուլում:

Հայտնի Է, որ սցենարը գրելու Է Էշլի Փաուելը: Առայժմ պարզ չԷ՝ արդյոք նախագիծը լինելու Է 2010 թվականի մուլտֆիլմի ուղղակի ադապտացիան, թե ստեղծողները, այնուամենայնիվ, շեշտը կդնեն Գրիմ եղբայրների օրիգինալ հեքիաթի վրա: Դերասանական կազմը նույնպես առայժմ չի հայտարարվել: Բայց օգտատերերը ցանցում ենթադրել են, որ գլխավոր դերերից մեկը՝ արկածախնդիր Ֆլին Ռայդերի դերը, կարող Է խաղալ անգլիացի դերասան Բեն Բառնսը («Նառնիայի խրոնիկաները. արքայազն Քասփիանը», «Դորիան Գրեյ»):

«Ռապունցել. խճճված պատմություն» մուլիֆիլմը մեծ հաջողություն Է ունեցել: Ամբողջ աշխարհում նա վաստակել Է ավելի քան 592 միլիոն դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում