Life

Թողարկվել Է Սփիլբերգի «Զարմանալի պատմություններ» սերիալի շարունակության թրեյլերը

1 րոպեի ընթերցում

Թողարկվել Է Սփիլբերգի «Զարմանալի պատմություններ» սերիալի շարունակության թրեյլերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple TV+ սթրիմինգային հարթակը ներկայացրել Է Սթիվեն Սփիլբերգի «Զարմանալի պատմություններ» սերիալի շարունակության թրեյլերը: Ռեժիսորն ինքը հանդես Է եկել որպես շոուի գործադիր պրոդյուսեր: Նաեւ սերիալի վրա աշխատել են Ադամ Հորովիցը եւ Էդվարդ Քիթսիսը, որոնք հանդիսատեսին ծանոթ են «Ողջ մնալ» ժապավենով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օրիգինալ սերիալն ԱՄՆ-ում NBC հեռուստաալիքով ցուցադրվել Է 1985-1987 թվականներին: Ընդամենը ցուցադրվել Է երկու եթերաշրջան: Որպես մի քանի սերիաների բեմադրիչներ հանդես են եկել ինչպես Սփիլբերգն ինքը, այնպես Էլ Մարտին Սքորսեզեն եւ Ռոբերտ Զեմեքիսը: Սերիալն անվանակարգվել Է Emmy-ի 12 մրցանակի՝ արդյունքում ստանալով հինգ պարգեւ: Նոր սերիալը կցուցադրվի մարտի 6-ին Apple TV+-ով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում