Շիրակի մարզում «Առաջատար ֆերմա» և անասնաբուժական կետ է բացվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը (ՌԶԳ) ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ու Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «ԱնասնապահությանզարգացումՀայաստանում՝հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում փետրվարի 17-ին կազմակերպել է Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրում անասնաբուժական կետի և Ազատան համայնքում հիմնված «Առաջատար ֆերմա»-ի բացման հանդիսավոր արարողությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունից:

««Առաջատար ֆերմա»-ի բացման արարողությանը հաջորդեց Շիրակի մարզում իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի ձեռքբերումների/արդյունքների ներկայացումը (ծրագիրն իրականացնում է ՌԶԳ ՀԿ՝ Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում:)

Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ Շիրակի մարզպետ՝ Տիգրան Պետրոսյանը, ծրագիրը համաֆինանսավորող Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի Զարգացման Գործակալության տարածաշրջանային գրասենյակի ղեկավար՝ Գերհարդ Շաումբերգերը ու Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և Համագործակցության Գործակալության տարածաշրջանային ղեկավար՝ Դանիել Միույլին, ներկայացուցիչներ տեղական ու միջազգային կազմակերպություններից, ծրագրի շահառու վերամշակողներ և այլոք:

Հյուրերը բարձր գնահատեցին ՌԶԳ ՀԿ կողմից իրականացվող ծրագրային միջամտությունները Շիրակի մարզում՝ կարևորելով ծրագրի դերը համայնքների զարգացման գործում:

Միջոցառման ավարտին Շիրակի մարզպետ պարոն Տ. Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց ՌԶԳ ՀԿ նախագահ պարոն Մ. Այվազյանին՝ ՀՀ Շիրակի մարզում անասնապահության զարգացմանն աջակցող ծրագրի իրականացման և կատարված լայնածավալ աշխատանքների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը