Life

Ցանցում առաջին տեսանյութն Է հայտնվել «Ինքնասպանների ջոկատ 2» ֆիլմի նկարահանումներից

2 րոպեի ընթերցում

Ցանցում առաջին տեսանյութն Է հայտնվել «Ինքնասպանների ջոկատ 2» ֆիլմի նկարահանումներից
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական ցանցերում հրապարակվել Է առաջին տեսանյութը Ջեյմս Գանի «Ինքնասպանների ջոկատ 2» բլոկբասթերի նկարահանումներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ականատեսները հասցրել են նկարահանել զանգվածային տեսարանի հետ կապված աշխատանքը: Բնակիչները տարբեր կողմեր են փախչում անհայտ վտանգից: Դրանից հետո կադրում հայտնվում են Մարգո Ռոբին՝ Հառլի Քվինի կերպարում, բրիտանացի դերասան Իդրիս Էլբան (Լինչի դատաստան անողը), Դավիթ Դաստմալչյանը (Սիսեռանախշ մարդը) եւ Դանիել Մելշիորը (Առնետ որսացողի կին տարբերակը): Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ ֆիլմում չի հայտնվելու Ուիլ Սմիթը՝ Դեդշոթի դերում, Ջարեդ Լեթոն՝ Ջոքերի կերպարում, Կախարդը՝ Քարա Դելեւինի դերակատարմամբ եւ ուրիշ շատ դերասաններ, որոնք եղել են առաջին մասում: Կինոնկարի պրոդյուսեր Փիթեր Սաֆրանը պատմել Է, որ սիքվելը լինելու Է առաջին ֆիլմի ամբողջական վերաթողարկումը: «Սա վերաթողարկումն Է, այլ ոչ թե շարունակությունը: Մենք հնարավոր ամեն բան անում ենք, չԷ որ մենք ունենք Ջեյմս Գանի սցենարը, եւ, կարծում եմ, որ դա շատ բան Է ասում: Ես գիտեմ, որ մենք լավ կանենք»,-մեկնաբանել Է նա: «Ինքնասպանների ջոկատ 2» կինոնկարի թողարկումը պլանավորված Է 2021 թվականի օգոստոսին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում