Քաղաքականություն

Լիտվայի արտգործնախարարը հայերենով է պատասխանել ՀՀ ԱԳՆ շնորհավորանքին

1 րոպեի ընթերցում

Լիտվայի արտգործնախարարը հայերենով է պատասխանել ՀՀ ԱԳՆ շնորհավորանքին

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչիուսը հայերենով է պատասխանել Լիտվայի անկախության տոնի առթիվ Հայաստանի արտաքին գործերի նախարարության շնորհավորանքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 17-ին Լինկևիչիուսը պատասխանը հրապարակել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Շնորհակալ եմ սիրելի ընկերներ: Լիտվացիները և հայերը կիսում են սերը դեպի անկախություն և ժողովրդավարություն»,- գրել է նախարարը:

Թվիթերում Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական էջը շնորհավորանք էր հրապարակել` նվիրված Լիտվայի անկախության տոնին. «Լիտվայի անկախության տոնի առթիվ շնորհավորում ենք մեր գործընկերներին ու Լիտվայի բարեկամ ժողովրդին: Հայաստանը բարձր է գնահատում Լիտվայի հետ հարաբերությունները և ակնկալում է պահպանել ու խորացնել քաղաքական երկխոսությունը` հանուն մեր ժողովուրդների բարօրության»,- նշված էր հայտարարությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում