Հասարակական

Զարեհ Սինանյանն ամփոփել է Մոսկվա այցի առաջին օրը

6 րոպեի ընթերցում

Զարեհ Սինանյանն ամփոփել է Մոսկվա այցի առաջին օրը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հետ էր:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Ողջունելով Գլխավոր հանձնակատարին՝ Անդրեյ Ռուդենկոն նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա երկկողմ հարաբերությունները գնալով ավելի են սերտանում, և առկա են մեծ հեռանկարներ և առաջընթաց ինչպես քաղաքական, այնպես էլ միջխորհրդարանական, տնտեսական, մշակութային, միջազգային համագործակցության բնագավառներում: Փոխարտգործնախարարը նշեց, որ ըստ որոշ հաշվարկների՝ Ռուսաստանում ապրում են 2,5 միլիոնից ավելի հայեր, և համայնքը մեծ ներդրում ունի երկրի զարգացման, առաջխաղացման գործում՝ սկսած բիզնես ոլորտից մինչև առողջապահություն և այլն: Նա նաև իր պատրաստակամությունը հայտնեց շարունակել ակտիվորեն աշխատել հայ համայնքի հետ տարաբնույթ ուղղություներով:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Զարեհ Սինանյանը նշեց, որ սա իր երրորդ այցն է Ռուսաստան, որտեղ հայ համայնքը մեծ է, բազմազան ու բազմաշերտ, և Հայաստանի համար ռազմավարական գործընկեր պետությունում նշանակալի կարևորություն ունի՝ իր դրական ավանդն ունենալով նաև երկու երկրների բարեկամական հարաբերությունների սերտացման գործում: Գլխավոր հանձնակատարն ընդգծեց, որ Ռուսաստանում հայերը լիովին ինտեգրված են հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներին, սակայն միևնույն ժամանակ ամուր կապերով կապված են իրենց հայրենիքին:

Այնուհետ հանձնակատարը ներկայացրեց Հայաստան-սփյուռք գործակցության ներկայիս ուղղությունները, հայկական սփյուռքի հետ աշխատանքի հիմնական շեշտադրումները՝ անդրադարձ կատարելով Ռուսաստանում հայկական համայնքային կառուցների հետ համագործակցությանը: Զարեհ Սինանյանը կարևորեց հայրենադարձության գործընթացի կազմակերպման ուղղությամբ իրականցվող քայլերը, համապատասխան օրենքի ընդունման հարցը և հայրենադարձներին առաջարկվող ամբողջական փաթեթի ստեղծումը:

Հաշվի առնելով հայկական սփյուռքի հետ արդեն ավանդկան դարձած և համակարգային գործակցության հայաստանյան փորձը՝ ռուսական կողմը հանդես եկավ նախաձեռնությամբ իրականացնել փորձի փոխանակում և խորհրդատվությունների անցկացում: Գլխավոր հանձնակատարը ողջունեց այս առաջարկը և նշեց, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշտապես պատրաստ է նման համագործակցությունների համար և մեծ սիրով կփոխանցի այն փորձը, որն այսօր նպաստում է Հայաստան-սփյուռք հարաբերությունների արդյունավետության բարձրացմանը:

Կողմերն անդրադարձ կատարեցին նաև Ռուսաստանում հայերենի դասավանդման և դասաժամերի ավելացման խնդրին և պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակել երկխոսությունն այս ուղղությամբ:

Գլխավոր հանձնակատարն այնուհետ այցելեց հայկական եկեղեցական համալիր և հանդիպում ունեցավ եկեղեցուն կից կրթական և եկեղեցական կառույցների ներկայացուցիչների, ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի և ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի անդամների հետ: Հանձնակատարը նշեց, որ միշտ ուրախ է խոսել Հայաստան-սփյուռք հարաբերությունների ներկայիս վիճակի և ակնկալվող արդյունքների մասին: Այնուհետ Զարեհ Սինանյանը ներկայացրեց սփյուռքում վերջին մի քանի ամսում կատարվող իրադարձությունները՝ մասնավորապես անդրադարձ կատարելով Մերձավոր Արևելքի հայ համայնքների կացությանը: Հանձնակատարը ներկայացրեց գրասենյակի կազմավորման գործընթացը, տարվող կադրային քաղաքականությունը, 2020 թվականի ծրագրերը՝ սկսած համազգային ներուժի քարտեզագրումից մինչև սփյուռքից լավագույն մասնագետների ներգրավում Հայաստանի պետական կառավարման համակարգին: Նա նաև ակնարկ կատարեց այս տարի իրականացվող համահայկական համաժողովին, որի ընթացքում սփյուռքի հայության հետ քննարկվելու և մշակվելու են ապագայի ծրագրերը:

Հանձնակատարը հակիրճ ամփոփեց անցած տարվա ծրագրերը և ճանաչողական այցերի արդյունքները ևս:

Այնուհետ հանդիպումը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով: Երկու ժամ շարունակ ներկաները հանձնակատարին հարցեր ուղղեցին մշակութային ծրագրերի, Հայաստայում իրականացվող դատական բարեփոխումների, երկրի կյանքին սփյուռքի առավել լայն ներգրավման խնդրի, հայրենադարձության գործընթացի խոչընդոտների, զինվորական ծառայության, հակահայկական քարոզչության դեմ պայքարի, սփյուռքի դպրոցներին դասագրքերի առաքման ուշացումների մասին: Հարցեր հնչեցին սփյուռքի խորհրդի ձևավորման վերաբերյալ, որին ի պատասխան՝ Զարեհ Սինանյանն ընդգծեց, որ գալիք համաժողովի ժամանակ օրակարգային է լինելու նաև այս հարցը: Ներկաներին հետաքրքրում էր, թե արդյոք հանձնակատարն իր ներկայացուցիչներն է ունենալու սփյուռքի տարբեր համայնքներում: Ըստ Գլխավոր հանձնակատարի՝ չի բացառվում, որ խոշոր հայկական համայնքներում այս ձևաչափը ներդրվի:

Զարեհ Սինանյանն այցելեց նաև «Проэкспо 2020» միջազգային ցուցահանդես, շրջեց հայկական տաղավարում, որտեղ ներկայացված 23 ընկերությունները 5 օր շարունակ ցուցադրում են հայկական արտադրանքը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում