Ցանցում հայտնված կադրերում ցուցադրել են Բեթմենին նոր կոստյումով
1 րոպեի ընթերցում
![Ցանցում հայտնված կադրերում ցուցադրել են Բեթմենին նոր կոստյումով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/02/1004976.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Մեթ Ռիվզը ցանցում զետեղել Է կարճ հոլովակ, որտեղ կարելի Է տեսնել Ռոբերտ Փանթինսոնին՝ Բեթմենի կոստյումով: Այդ մասին հայտնել Է THR-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Տեսանյութը նկարահանել Է ժապավենի օպերատոր Գրեյգ Ֆրեյզերը («Պայծառ աստղ»): Այն արվել Է Մայքլ Ջակինոյի կոմպոզիցիայի համար, որը գրել Է կինոնկարի երաժշտությունը:
Դերասանին Թուխ ասպետի դերի համար պաշտոնապես հաստատել են 2019 թվականի մայիսին: Նկարահանումներն ընթանում են Լոնդոնում 2020 թվականի հունվարից: Սցենարի հեղինակներն են Մեթ Ռիվզը եւ Մեթսոն Թոմլինը: Բացի Փաթինսոնից, ֆիլմում նկարահանվում են Զոյի Քրավիցը, Էնդի Սերքիսը, Պոլ Դանոն, Քոլին Ֆարելը եւ Փիթեր Սարսգաարդը: Վերջին տարիներին ռեժիսորները հաճախ են Ցանցում կադրեր զետեղում այն հերոսների կոստյումներով, որոնց հանդիսատեսները հատկապես սպասում են: Այսպես, 2018 թվականի սեպտեմբերին Թոդ Ֆիլիպսը ցուցադրել Է Ջոքերի դիմահարդարումը, որի դերակատարման համար Հոաքին Ֆենիքսը «Օսկար» Է ստացել փետրվարի 10-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: