«Շտապիր սիրել» մելոդրամայի աստղը ներկայացրել Է Fifteen երգի հոլովակը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Մենդի Մուրը YouTube-ում հրապարակել Է Fifteen երգի հոլովակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կիթառների, թմբուկների եւ ջութակի նվագակցությամբ Ադամ Շենքմանի «Շտապիր սիրել» (2002 թ.) մելոդրամայի աստղը խորհրդածում Է իր վաղ երաժշտական կարիերայի մասին, որը նա սկսել Է 15 տարեկան հասակում (այստեղից Էլ երգի անվանումը):
«Նոր երաժշտությունն ստեղծելիս ես խորը կապվածություն զգացի այդ «երիտասարդ աղջկա» (նկատի ունեմ ինձ) հետ: Դա Է պատճառը, որ ես այսօր Էլ կարող եմ ստեղծագործել»,-պատմել Է դերասանուհին: Fifteen կոմպոզիցիան տեղ Է գտել Մենդի Մուրի "Silver landings" ալբոմում: Սկավառակի ռելիզը պլանավորված Է այս տարվա մարտի 6-ին:
Երգչուհու այս ժողովածուն վերջին տասը տարվա ընթացքում առաջինը կդառնա 2009 թվականին "Amanda leigh"-ի թողարկվելուց հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: