Բոնդապատումի համար Բիլլի Այլիշի երգն 8 ժամում ավելի քան երեք միլիոն դիտում Է հավաքել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշի այն երգի տեսահոլովակը, որը պետք Է դառնա Ջեյմս Բոնդի մասին «Մեռնելու ժամանակը չԷ» նոր 25-րդ ֆիլմի գլխավոր թեման, ութ ժամվա ընթացքում դիտել Է ավելի քան երեք միլիոն մարդ: Այդ մասին վկայում են YouTube տեսահոսթինգի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այն մասին, որ 18-ամյա Այլիշը կատարելու Է ֆրանշիզայի հերթական սերիայի գլխավոր երգը, հայտնի Է դարձել հունվարի կեսին: Երգչուհին ամենաերիտասարդ կատարողն Է դարձել «բոնդապատումի» ողջ պատմության ընթացքում:

Ավելի վաղ 007 գործակալի արկածների վերաբերյալ ֆիլմերի գլխավոր երգերը կատարել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մադոննան եւ Պոլ Մաքքարթնին: Լույս փետրվարի 14-ի գիշերը մոտավորապես չորս րոպե տեւողությամբ բալլադը պաշտոնապես զետեղվել Է YouTube տեսածառայությունում եւ այլ հարթակներում:

Սպասվում Է, որ երգի առաջին համերգային կատարումը կկայանա փետրվարի 18-ին Լոնդոնում Brit Awards-ի արարողությանը: Բիլլի Այլիշը հայտնի Է դարձել 2016 թվականի իր Ocean Eyes դեբյուտային սինգլի թողարկվելուց հետո: 2020 թվականին երգչուհին դարձել Է «Գրեմմի» երաժշտական մրցանակի հաղթահերոսը՝ շահելով չորս գլխավոր անվանակարգերը՝ «Տարվա երգ», «Տարվա ալբոմ», «Տարվա ձայնագրություն» եւ «Լավագույն նոր կատարող», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի

Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին

Արմավիրի քրեական ոստիկանները կալանավորել են բնակարանային գողության փորձ կատարած երկու տղամարդու

ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը անօդաչու թռչող սարքերի և արհեստական բանականության միջոցով

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Անմեղ խաղից մինչև կիբեռբուլինգ․ ինչպես պաշտպանել երեխաներին առցանց վտանգներից

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, կա առնվազն 20 զոհ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը