Հասարակական

Պետական նյութական պահուստի արդիականացման օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

2 րոպեի ընթերցում

Պետական նյութական պահուստի արդիականացման օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության հեղինակած «Նյութական պահուստի մասին» ՀՀ օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու օրենսդրական փաթեթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 13-ին խորհրդարանի նիստում Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշել էր, որ փաթեթի ընդունման նպատակն է զարգացնել Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի համակարգը՝ բարեփոխելով ոլորտը կարգավորող իրավական դաշտը՝ նյութական պահուստի արդիականացման և համալրման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար:

«Ելնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքից՝ առաջին պլան է մղվում ռազմական գործողությունների ժամանակ ճանապարհային շրջափակման պայմաններում բնակչության, զինված ուժերի կարիքների ապահովման խնդրի լուծումը: Հաշվի առնելով, որ էներգակիրները, ինչպես նաև ցորենի, շաքարավազի, բուսական և կենդանական յուղի ու մի շարք այլ պարենային ապրանքների գերակշռող մասը ներմուծվող են, ապրանքների մատակարարման նույնիսկ կարճատև խափանումը կարող է առաջացնել ճգնաժամ, որի կանխարգելումըկամ հետևանքների վերացումը պետական նյութական պահուստի նշանակությունն է: Խնդիր է առաջանում բարձրացնել պետական նյութական պահուստի արդյունավետությունը, արդիականացնել դրա ձևավորման մոտեցումները և կառավարման համակարգը»,- նշել էր Նազարյանը:

Նախագծին կողմ քվեարկեց 109 պատգամավոր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում