Life

Disney-ը նկարահանելու Է Գայ Ռիչիի «Ալադինի» սիքվելը. Variety

1 րոպեի ընթերցում

Disney-ը նկարահանելու Է Գայ Ռիչիի «Ալադինի» սիքվելը. Variety

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Disney ստուդիան նկարահանելու Է Գայ Ռիչիի «Ալադին» ֆիլմի սիքվելը, որն Էկրաններին հայտնվել Է անցյալ տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety հանդեսը:

Նրա աղբյուրների տվյալների համաձայն, կինոնկարի շարունակության մեջ ներկայացվելու Է «միանգամայն նոր պատմություն», որը հիմնված չի լինի ավելի վաղ թողարկված անիմացիոն ժապավենների վրա:

Disney-ը գտնվում Է սիքվելի արտադրության վաղ փուլում: Ստուդիան մտադիր Է պահպանել գլխավոր դերակատարներին՝ Ուիլ Սմիթին, Նաոմի Սքոթին եւ Մենա Մասուդին: Որպես սցենարի հեղինակներ հանդես կգան Ջոշ Գեյնթիսը եւ Անդրեա Բեռլոֆը, իսկ ռեժիսորական աթոռին կարող Է վերադառնալ Գայ Ռիչին:

«Ալադինը», որը 1992 թվականի համանուն մուլտֆիլմի կինոադապտացիան Է, վարձույթ Է մտել 2019 թվականի մայիսին եւ միջազգային վարձույթում վաստակել Է ավելի քան 1 մլրդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում