Life

«Գահերի խաղի» աստղ Սոֆի Թյոռները երեխայի Է սպասում. ET Canada

1 րոպեի ընթերցում

«Գահերի խաղի» աստղ Սոֆի Թյոռները երեխայի Է սպասում. ET Canada
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԶԼՄ-ներին հայտնի Է դարձել, որ ամերիկացի դերասանուհի եւ «Գահերի խաղը» սերիալի աստղ Սոֆի Թյոռները պատրաստվում Է մայր դառնալ: Այդ մասին հաղորդել Է ET Canada-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա եւ նրա ամուսինը՝ երաժիշտ Ջո Ջոնասը, դեռեւս պաշտոնական հայտարարություն չեն արել: Բայց աղբյուրը հրատարակությանը պատմել Է, որ ընկերներն ու ընտանիքը շատ ուրախ են նրանց համար, իսկ դերասանուհին արդեն հատուկ հագուստ Է ընտրում հանրային միջոցառումներին եւ առօրյա կյանքում կրելու համար:

Սոֆի Թյոռների (23 տարեկան) եւ Ջո Ջոնսոնի (20 տարեկան) երեխան դառնալու Է զույգի առաջնեկը:

Նրանք ամուսնացել են 2019 թվականի մայիսին: Հարսանիքը տեղի Է ունեցել Լաս-Վեգասում Billboard Music Awards-ի մրցանակաբաշխությունից հետո:

Այնուհետեւ նրանք երկրորդ մեծ արարողությունն անցկացրել են Ֆրանսիայում հունիս ամսին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում