Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են պետականաշինությանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին առնչվող տարբեր հարցեր: