Վաչագան Ղազարյանի կողմից ենթադրյալ շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յանս» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանի կողմից գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանից ենթադրյալ շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Վ. Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը:

Ավելի վաղ, «Յանս» ռեստորանի նախկին հաշվապահը պնդել էր, որ «Յանս»-ի սեփականատեր, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանն իրենից 40 միլիոն դրամ է շորթել: Սուսաննա Արիստակեսյանի հաղորդման հիման վրա հարուցվել էր քրեական գործ:

Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի նկատմամբ կա ևս մեկ հարուցված քրեական գործ` նախնական համաձայնությամբ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման)՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ:

Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ քննիչի կողմից որոշում է կայացվել Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցակազմի բացակայության հիմքով:

Հայերեն Русский

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ

Ջրվեժի աղբավայրում ստուգում է իրականացվում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել

Աստրիդ Շոմաքերը բնության պահպանության գործում կարևորել է ամբողջ հասարակության ներգրավվածությունը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հույս է հայտնել, որ COP17-ը գլոբալ երկխոսությունը կտեղափոխի գործնական հարթություն

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասին

Համբարձում Մաթևոսյանը հույս է հայտնել Ադրբեջանի և մյուս հարևանների հետ համատեղ բնապահպանական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ