Life

Էմիլի Ռատակովսկին նոր լողազգեստ Է ցուցադրել լողափին

1 րոպեի ընթերցում

Էմիլի Ռատակովսկին նոր լողազգեստ Է ցուցադրել լողափին

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի սուպերմոդել եւ ձեռնարկատեր Էմիլի Ռատակովսկին ցուցադրել Է ներքնազգեստի եւ լողազգեստների Inamorata Woman սեփական բրենդի նոր լողազգեստը: Տեսագրությունը զետեղված Է հայտնիի եւ բրենդի Instagram-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կադրերում Ռատակովսկին լողափին խցիկի առջեւ կեցվածք Է ընդունել վառ գույնի Neptune բիկինիով՝ երկնագույն, մանուշակագույն եւ ընձառյուծի մորթու տեսքով ագույցներով: Լողազգեստի վերեւի մասն իրենից ներկայացնում Է ժապավենակապով միացված եռանկյուն թասիկներ, իսկ ներքեւի մասը՝ բարձր գոտկատեղով լողավարտիք: Նրա կերպարը համալրել են նրբագեղ ոսկե շղթան եւ վինտաժային ականջօղերը:

Կոմպլեկտի բաղադրիչները Inamorata Woman կայքում հասանելի են յուրաքանչյուրը 75 դոլար գնով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում